Microsoft ընկերությունը հետաձգել է իր Xbox One-ի վաճառքը Չինաստանում, որը պետք է կայանար երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, հաղորդում է Forbes-ը: Ինչպես պնդում են ընկերությունում՝ վաճառքը կսկսվի մինչև այս տարվա վերջը:
Microsoft-ում չեն մանրամասնում վաճառքի նոր ամսաթիվը կամ դրա հետաձգման պատճառները:
«Xbox-ում մենք հպարտ ենք նրանով, որ օգտագործողներին հասանելի ենք դարձնում բարձրակարգ խաղերն ու ժամանցները, և որպեսզի կարողանանք կատարել մեր խոստումները, մենք ստիպված են հետաձգել Xbox One-ի թողարկումը։ Մեր գործընկերոջ՝ BesTV-ի հետ միասին, մենք հուսով ենք Չինաստանում թողարկվել մինչև այս տարվա վերջը»:,- հայտարարել է Microsoft-ը:









































