Գերմանական խորհրդարանի ծառայողը մի քանի տարիների ընթացքում ֆինանսական խարդախություններ է արել, հափշտակելով ընդհանուր առմամբ 780 հազար եվրո, ասվում է Բեռլինի հողային դատարանի վճռում:
Իր մեղքն ընդունած 43-ամյա տղամարդը, ում անունը չի հրապարակվում, երեք տարվա ազատազրկման է դատապարտվել:
Խարդախությունների ժամանակ նա կեղծ փոստային հաշիվները վճարել է կանխիկ գումարով:
Համապատասխան անդորրագրերով ծառայողին ապահովել էր նրա համախոհ-փոստատարը, ով դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Նա գործի գլխավոր ֆիգուրանտից ստացել է գումարի գրեթե կեսը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:









































