Պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է ուղարկվել եռաչափ տպիչ: Միջազգային տիեզերակայանի ուղղությամբ արձակվել է SpaceX ընկերության Dragon անօդաչու տրանսպորտային տիեզերանավը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Բարեհաջող ուղեծիր դուրս եկած տիեզերական բեռնատարը կլրացնի կայանի պաշարները և անձնակազմին կփոխանցի նոր տեխնիկա՝ ներառյալ եռաչափ տպիչ: Բեռնատարն իր հետ տարել է 2270 կգ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և գիտական տարբեր սարքավորումներ:
ISS-RapidScat-ը կօգնի հետևել օվկիանոսային քամիների դինամիկային և եղանակի կանխատեսմանը, իսկ նոր կենսաբժշկական տեխնիկայի օգնությամբ տիեզերագնացները կզբաղվեն կենսաբանական օրգանիզմների վրա միկրոգրացիտացիայի պայմանների ազդեցության հետազոտմամբ: Եռաչափ տպիչի օգնությամբ անձնակազմը կտպի անհրաժեշտ դետալներ հենց ուղեծրում՝ չսպասելով բեռնատարի հերթական ուղերթին:









































