Աֆղանստանի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլլահ Աբդուլլահը և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմաձայը, ովքեր վիճարկում էին նախագահական ընտրություններում հաղթանակը, համաձայնագիր են ստորագրել ազգային միաբանության կառավարության ձևավորման մասին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ ստորագրման արարողությանը ներկա է եղել Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը:
Ըստ համաձայնագրի` Աշրաֆ Գանի Ահմաձայը կդառնա նախագահ, իսկ Աբդուլլահ Աբդուլլահը`վարչապետ` գլխավորելով երկրի գործադիր իշխանությունը:
Ահմաձայի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում:










































