Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանում վերացվում է բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը: Այն հիմնվել է 2011 թվականին: Վրաստանի նոր իշխանությունները կարծում են, որ դա արհեստական կազմավորում է:
Կառավարության ներկայացուցիչներն ընդգծում են, որ գործարարների շահերը պաշտպանելու են նրանց պրոֆիլային ասոցիացիաները, որոնք իսկապես անկախ են: Մեկ տարվա ընթացքում Վրաստանն ունեցել է երկու բիզնես-օմբուդսմեն:








































