Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը երեքշաբթի Զամալկա բնակավայրի ծայրամասում ոչնչացրել են «Լիվա Ալ-Իսլյամ» («Իսլամի դրոշ») ծայրահեղական խմբավորումը: Հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է նաև խմբավորման պարագլուխ Վասիմ Մարվան Ալ-Ալբին: Այս մասին հայտնում է «Սուրիա» հեռուստաալիքը:
Դեպի պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբար (գտնվում է Դամասկոսի կենտրոնից 3 կմ հեռավորության վրա) են ձգվում զորքեր և զրահատեխնիկա: «Ալ-Վատան» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ սիրիացի զինծառայողները հրամանի են սպասում՝ սկսելու զինված ծայրահեղականների կողմից գրավված թաղամասերի մաքրման օպերացիան:
Իշխանություններն ավելի վաղ վտանգավոր շրջանները լքելու կոչով դիմել էին բնակիչներին: Երեքշաբթի ճամբարի 200 հազար բնակիչների զգալի մասը, որոշ տվյալներով` 70 տոկոսը, տեղափոխվել են հարևան արվարձաններ, որոնք ազատագրվել են ապստամբներից:
Միաժամանակ, պաղեստինցիների ընտանիքներով լի ավտոբուսների շարքը հատել է լիբանանա-սիրիական սահմանը և ուղևորվել Տրիպոլիի և Սայդեի փախստականների ճամբարներ:







































