Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը հաստատել է Aa1 մակարդակի վրա, կանխատեսումը կայուն է: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Գործակալության փորձագետները չեն կարծում, թե հետագայում Շոտլանդիային ավելի մեծ իրավունքների տրամադրումը կամ հարկային դաշտում որոշ փոփոխությունները լուրջ բացասական ազդեցություն կունենան Մեծ Բրիտանիայի բարեկեցության և ֆինանսական դրության վրա:
2013-ի փետրվարին գործակալությունը նվազեցրել էր Մեծ Բրիտանիայի պետպարատոմսերի վարկանիշը 1 աստիճանով՝ Ааа-ից Аа1-ի: Հիմնական պատճառը բրիտանական տնտեսության միջնաժամկետ զարգացման կանխատեսումների պահպանվող թուլությունն էր:
Moody’s-ը Ֆրանսիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը ևս Аа1 մակարդակի վրա է հաստատել: Վարկանիշային կանխատեսումը բացասական է: Անցած շաբաթ Ֆրանսիայի կառավարությունը խոստովանել էր, որ չի կատարել բյուջեի դեֆիցիտի կրճատման խոստումները: Սակայն Moody’s-ի վերլուծաբաները որոշել են վարկանիշը թողնել նախկին մակարդակի վրա, քանի որ նրանց կարծիքով՝ Ֆրանսիայի տնտեսությունը, միևնույն է, մնում է բավականին ուժեղ:










































