Եգիպտացի ջրասուզորդ Ահմեդ Գամալ Գաբրը ջրում խորը սուզվելու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ սուզվելով Կարմիր ծովում:
12 րոպեում Գաբրը կարողացել է սուզվել 332.35 մ: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Մակերես տանող ճանապարհը տևել է մոտ 15 ժամ. եգիպտացուն այդքան է պահանջվել վնասվածքներից կամ դեկոմպրեսիոն հիվանդությունից խուսափելու համար: Դայվինգի ֆրանսիացի և եգիպտացի մասնագետների թիմը 4 տարի մարզել է 41-ամյա ռեկորդակրին, որը նպատակադրվել էր հասնել 350 մ արդյունքի:










































