Չինաստանի հողերի և բնական պաշարների նախարարությունը կանխատեսում է մինչև 2020թ. թերթաքարային գազի արդյունահանման ավելացում ներկայիս տարեկան 200 մլն խմ-ից մինչև 30 մլրդ խմ ավելացում: Այս մասին ասվում է գերատեսչության զեկույցում, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Մեյժի ցզինցզի սինվեն» պարբերականին:
Էներգետիկայի ոլորտում Չինաստանի առաջատար վերլուծական գործակալության՝ SCI99-ի վերլուծաբան Վան Սյաոկունի խոսքով՝ «Տվյալ առաջադրանքի իրականացման հիմնական խոչընդոտը Չինաստանի տեխնոլոգիապես հետ մնալն է: Եթե երկրին հաջողվի ձեռք բերել անհրաժեշտ տեխնոլոգիաները՝ վառելիքի արդյունահանումն արագորեն կաճի»:
Նախարարության զեկույցում հաղորդվում է, որ 2013թ. տվյալներով Չինաստանում արդյունահանվել է 200 մլն խմ թերթաքարային գազ: Նախարարությունը կանխատեսում է 2015թ. այդ վառելիքի արդյունահանման ավելացում մինչև 6,5 մլրդ խմ-ի:










































