Հոլիվուդի 2012թ. ամենաոճային զույգերի ցանկը գլխավորում են Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին,- հաղորդում է Rosbalt-ը: Հոլիվուդի ամենաազդեցիկ զույգն է և ընդօրինակման օբյեկտ է ոչ միայն ամուր հարաբերությունների, այլ նաև ոճի առումով:
Երկրորդ հորիզոնականում են հայտնվել Էվա Մենդեսը և Ռայան Գոսլինգը:
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Այս զույգը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, այդ պատճառով պետք է անթերի արտաքին տեսք ունենա:
Չորրորդ հորիզոնականում են հայտնվել Միշել Ուիլյամսը և Ջեյսոն Սիգելը, հինգերորդում՝ արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:
2012թ. Հոլիվուդի ոճային զույգերի տասնյակի մեջ են մտել նաև Ջեսիք Բիլը և Ջասթին Թինբերլեյքը, Միրանդա Քերը և Օռլանդո Բլումը, Ջադա Փինքեթ Սմիթը և Ուիլ Սմիթը, Բեյոնսեն և Jay Z-ին:







































