Թուրքական Malatya լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Մալաթիայի Քիլթեփե թաղամասում ավարտվել են տեղի հայկական գերեզմանոցում կատարվող վերանորոգման աշխատանքները: Խոսքը գերեզմանոցի պահակակետի և վերջին աղոթքի համար նախատեսված մատուռի մասին է:
Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից դրանք սխալմամբ ավերվել էին 2012 թվականի փետրվարի 2-ին: Դա մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում: Այդ միջադեպին արձագանքել էին Թուրքիայի հայ համայնքը, հասարակական կազմակերպությունները, ընդդիմադիր քաղաքական ուժերը և վերջապես ինքը՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Դրանից հետո որոշվել էր ուղղել սխալը և վերականգնել հայկական գերեզմանոցի մատուռն ու պահակատունը:









































