Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին Եվրախոհրդարանի տնտեսական և արժութային կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է, որ 2013 թ., ակնկալվում է, տնտեսության անկումը կշարունակվի,- հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով` տնտեսությունը աստիճանաբար կսկսի վերականգնվել միայն 2013 թ. երկրորդ կեսից հետո համաշխարհային պահանջարկի ամրապնդման, վարկային ճկուն քաղաքականության և ֆինանսական շուկաներում ավելի մեծ վստահության հաշվին:
Դրագին հայտարարել է, որ միասնական վերահսկիչ համակարգը կնպաստի բանկային սեկտորի հանդեպ վստահության վերականգմանը եվրոգոտում: Այն կօգնի վերակենդանացնել միջբանկային վարկավորումը և միջսահմանային վարկերը, ինչը զգալի ազդեցություն կթողնի իրական տնտեսության վրա:
Դրագին ընդգծել է, որ միասնական ֆինանսահկան և բանկային վերահսկողությունը չի ազդի ԵԿԲ-ի հիմնական խնդրի` գնային կայունության պահպանման վրա։ ԵԿԲ ղեկավարի կարծիքով` հաջորդ դարում ինֆլյացիայի մակարդակը կնվազի և կկազմի մոտ 2%:






































