Ամերիկյան Garbage ռոք խումբը, որը դեռ 2012թ. մայիսին թողարկել էր իր 5-րդ ալբոմը, հայտարարել է, որ աշխատանքներ է տանում իր նոր ալբոմի վրա: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ինչպես Rolling Stone ամսագրին հայտնել է խմբի թմբկահար Բուտչ Վիգը, երաժիշտները մտադիր են «որոշ ձայնագրություններ կատարել հունվարին և փետրվարի սկզբին»:
Խմբի վոկալիստ Շիրլի Մենսոնը նշել է, որ ներկայում իրենք մտածում են կայանալիք աշխատանքի` ալբոմի ստեղծման մասին «նոր երաժշտության տեսանկյունից»:
Վերջին՝ հինգերորդ Not Your Kind of People ալբոմը խումբը ձայնագրել է 2010թ. ու թողարկել երկու տարի անց: Դատելով խմբի երաժիշտների հայտարարությունից՝ նոր ալբոմն այնքան էլ երկար սպասեցնել չի տա:
Garbage-ը փետրվարի վերջին կվերսկսի հյուրախաղերը. դրանք կսկսվեն Ավստրալիայում ու կշարունակվեն ԱՄՆ-ում:
Garbage ռոք խումբը ձևավորվել է ԱՄՆ-ի Մեդիսոն քաղաքում` 1994թ.: Garbage-ի դեբյուտային ալբոմը վաճառքների ծավալով հիթ դարձավ և Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում ստացավ պլատինե կարգավիճակ:










































