Գիտնականները պարզել են, թե որ մասնագիտությունների ներկայացուցիչներն են ամենից շատ սուրճ խմում: Պարզվել է, որ առաջին տեղում լրագրողներն են և ԶԼՄ-ներում աշխատող այլ անձինք: Դա ցույց է տվել 10 հազար բրիտանացիների շարքում անցկացված հարցումը՝ փոխանցում է Meddaily-ն:
Հարցման ենթարկված լրագրողների 85 տոկոսը հայտնել է, որ օրական խմում է առնվազն 3 բաժակ սուրճ: Դա զարմանալի չէ, քանի որ համաձայն 2013-ի հետազոտության՝ թերթի թղթակցի մասնագիտությունն ամենաանբարենպաստն է՝ ցածր աշխատավարձի և սթրեսի բարձր մակարդակի պատճառով:
2012-ին անցկացված մեկ այլ հետազոտությամբ պարզվել է հետևյալը. հարցման ենթարկված 4100 ամերիկացիներից ամենից շատ սուրճ խմել են սննդի կետերի աշխատակիցները: Լրագրողները 6-րդ տեղում էին: Աշխատող ամերիկացիների 34 տոկոսը չի կարող առանց սուրճի արդյունավետ աշխատել: Մեծ Բրիտանիայում վիճակագրությունը հավասար է 70 տոկոսի:
Ընդհանուր առմամբ՝ համաշխարհային հետազոտության տվյալներով՝ մոլորակում սուրճի կիրառման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Նիդերլանդներում՝ օրական մոտ 2.5 բաժակ: Բժիշկները հիշեցնում են, որ պետք չէ օրական 4 բաժակից ավելի սուրճ խմել:










































