Իրանի նախագահ Հասան Ռուհանին սեպտեմբերի 22-ին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հաղորդում է ISNA գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ նախագահը նիստին հանդես կգա ելույթով:
Սեպտեմբերի 29-ին Ռուհանին կուղևորվի Աստրախան՝ մասնակցելու մերձկասպյան երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
Աստրախանում սեպտեմբերի 29-ին հնգակողմ բիզնես-ֆորում կանցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի միջև:
Մերձծովյան պետությունները (Ադրբեջանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը և Իրանը) 2003թ. նոյեմբերին ստորագրել են Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային համաձայնագիրը:








































