Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեսագրությունը, որտեղ «Իսլամական պետության» գրոհայինները գլխատում են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին, կեղծ չէ: Այս մասին գրում է France Press-ը:
«Կան տեսագրության իրական լինելու բոլոր նախանշանները, մենք պատճառներ չունենք կարծելու, որ դա այդպես չէ»,-հայտարարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում:







































