Բրազիլական պատմության ընթացքում առաջին անգամ երեխայի ծննդյան վկայականում գրանցել են երեք ծնողների: Նման որոշում է կայացրել երկրի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի դատավորը, որը նշել է, որ իր որոշումը նախադեպային է և բրազիլական մյուս ատյաններին այս կերպ վարվելու հնարավորություն է տալիս:
Վկայականում գրանցվել են երեխայի կենսաբանական ծնողները և երեխայի մոր կինը:
Երկու կանայք ամուսնացել են երկու ամիս առաջ:
Երեխայի հայրը ընտանիքի մտերիմ ընկերն է, որը ցանկանում է մասնակցել երեխայի դաստիարակությանը:
Ըստ դատավորի՝ նորածնին սպասվում է հոյակապ ապագա՝ լցված սիրով և հոգատարությամբ:








































