Ֆիննական Էսպոո քաղաքի մի բնակիչ դարձել է Eurojackpot եվրոպական վիճակախաղի 61,2 մլն եվրո ռեկորդային մրցանակի տերը՝ շաբաթ հաղորդում է ֆիննական Yle հեռուստաալիքը՝ հղում անելով Veikkaus պետական վիճակախաղային ընկերության հայտարարությանը։
Շահող տոմսը ֆիննը ձեռք է բերել ինտերնետի միջոցով։ Ինչպես նշում է հեռուստառադիոկորպորացիան՝ շահումն ստանալու համար պետք չէ ներկա լինել Veikkaus-ի գրասենյակում. ամբողջ գումարը կփոխանցվի նրա հաշվեհամարին։
Վիճակախաղի 137 հազար դոլարի երկրորդ մրցանակը ևս Ֆինլանդիայում են շահել։







































