Կանադայում ակտիվորեն քննարկում են Apple ընկերության հետ տեղի ունեցած դեպքը: iPhone 6-ի համար քարտեզ-հավելվածում շփոթել են կանադական քաղաքների գտնվելու վայրերը՝ հայտնում է CBC News-ը:
Այսպես՝ Apple-ի աշխատակիցները Կանադայի մայրաքաղաք Օտտավան տեղադրել են այնտեղ, որտեղ գտնվում է Տորոնտոն, իսկ Տորոնտոն զբաղեցրել է Օտտավայի տեղը: Էդմոնթոն քաղաքը Կալգարիից հյուսիս-արևմուտք տեղակայելու փոխարեն՝ հայտնվել է դրանից հյուսիս-արևելք: Քվեբեկ-Սիթին սխալմամբ նշված է որպես ամբողջ Քվեբեկ նահանգ:
Բացի աշխարհագրական սխալներից՝ բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվում ԱՄՆ հաճախորդներից, որոնք հայտնում են, որ չնայած iPhone 6-ի վաճառքի սկիզբը նշանակված է սեպտեմբերի 19-ին, սակայն իրենք սպասում են, որ սարքի վաճառքը կարող է հետաձգվել մի քանի շաբաթով: Verizon Wireless, AT&T և Sprint Corp.are բջջային կապի օպերատորները հաճախորդներին իրենց կայքերի միջոցով հայտնել են, որ ձգձգումներ են սպասվում:
Չինաստանում սպառողները պետք է մինչև տարվա վերջ սպասեն. Apple-ը Չինաստանում iPhone 6-ի թողարկման նույնիսկ ամսաթիվ չի նշել:










































