Ռուսական էներգետիկ ոլորտի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները կհարվածեն արևմտյան բիզնեսի շահերին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
«Պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի տնտեսությանն անհապաղ վնասելը չէ, այլ ռուսական էներգետիկայի ապագան մռայլ դարձնելը: Սակայն մտահոգություններ կան, որ այդ սահմանափակումները կարող են վնասել նաև արևմտյան բիզնեսին, որոնք Ռուսաստանում հանքավայրերի վերամշակման նախագծեր ունեն: Խոսքը մասնավորապես ամերիկյան ExxonMobile և բրիտանական BP-ի մասին է»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցվում է, որ վերոնշյալ երկու ընկերությունները համագործակցում են «Ռոսնավթ»-ի հետ, որը պատժամիջոցների ցուցակում է հայտնվել:









































