ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի Sandy Hook տարրական դպրոցի (որտեղ 20-ամյա Ադամ Կանզը սպանել էր 26 մարդու) աշակերտներից մեկը, մահացած ձևանալով, կարողացել է փրկվել: Այս մասին հաղորդում է Life News-ը:
Աշակերտուհու մայրը պատմել է, որ աղջիկը փրկվել է՝ թաքնվելով համադասարանցիների աճյունների հետևում։ Սպասելով հրաձգության ավարտին՝ 6-ամյա փոքրիկը դուրս է եկել դասարանից և արնաշաղախ վազել դեպի մայրը:
Վերապրած սարսափից հետո աղջկա առաջին բառերն են եղել՝ «Մայրիկ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց մնացած բոլորը մահացել են»:
Փրկված երեխայի ծնողները մտավախություն ունեն, որ այդ սարսափելի դեպքը հետք կթողնի նրա ամբողջ կյանքի վրա: Բացի այդ, նրանց տանջում է նաև մեղքի զգացումը, որ իրենց փոքրիկը ողջ է մնացել մյուս 19 աշակերտների կյանքի հաշվին:








































