Ամեն տարի սեպտեմբերի սկզբին Նյու Յորքի փողոցները նմանվում են Ռիո դե Ժանեյրոյի փողոցներին՝ հայտնի կառնավալի ժամանակ: Այսպես է անցնում West Indian Day Parade-ը կամ Կարիբյան շքերթը, որին մասնակցելու համար գալիս են ներկայացուցիչներ ամբողջ Կարիբյան ավազանից:
bigpicture.ru-ն ներկայացնում է Նյու Յորքի Կարիբյան կառնավալի ամենագունեղ շքերթից լուսանկարներ:
Ամեն տարի սեպտեմբերի առաջին երկուշաբթին՝ ԱՄՆ-ում Աշխատանքի օրը, Բրուքլինում անցկացվող շքերթին մասնակցում է 1-3 մլն մարդ: Ամբողջ երթուղին կազմում է ավելի քան 3 կմ:
Փառատոնն իր սկիզբն է առել 1920-ին: Հենց այդ ժամանակ Հառլեմում անցկացվեց առաջին շքերթը:










































