Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանում՝ Պարսից ծոցի ափին ընկած «Հարավային Փարս» գազային հանքավայրում, կառուցվելու է գազակոնդենսատային երկու ամբար: Դրանք ունակ կլինեն ամբարելու 640,000 խորանարդ մետր գազ:
Նշվում է, որ Իրանն առաջնահերթ նշանակություն է տալիս Կատարի և Սաուդյան Արաբիայի հետ իր համատեղ հանքավայրերի պոտենցիալի օգտագործման բարձրացմանը: «Հարավային Փարսը» բաժանված է Իրանի և Կատարի միջև: Իրանական հատվածը պարունակում է մոտ 14 տրիլիոն խորանարդ մետր գազ կամ գազի համաշխարհային պաշարների մոտ 8 տոկոսը:
Բացի այդ, հանքավայրն ունի ավելի քան 18 միլիարդ բարել գազային կոնդենսատ:










































