Սեյրան Օհանյանն այսօր ՏՆտեսագիտական համալսարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի տեղափոխմանը:
Նախարարի խոսքով՝ Հակոբն այս օրերին գտնվում է միջանկյալ տարածքում, որտեղ կորոշի՝ գնալ երրորդ երկի՞ր, թե՞ տեղափոխվել Հայաստան: «Սակայն, մեր տեղեկություններով, Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք»,- ասաց Սեյրան Օհանյանը:









































