Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման դեմ միջազգային ռազմական գործողությունը կհամակարգի ԱՄՆ ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գեներալը կզբաղվի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովմամբ, անձնակազմի նախապատրաստմամբ, ինչպես նաև զինամթերքի մատակարարման համար պատասխանատվությունը կոալիցիայի գործընկերների միջև բաշխելով:
Ալենն այդ աշխատանքով զբաղվել է Իրաքում և Աֆղանստանում:
Ջիհադականների դեմ պայքարում ԱՄՆ-ին որոշել են աջակցել 10 արաբական երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան:










































