ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 25 մլն դոլար է հատկացրել Իրաքի կառավարությանն ու Իրաքյան Քրդստանի իշխանություններին շտապ ռազմական օգնության նպատակով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
Համապատասխան միջոցները հատկացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը 48 մլն դոլար կհատկացնի իրաքցի փախստականներին և Իրաքում միջազգային կազմակերպություններին:
ԱՄՆ-ը նաև 475 ռազմական խորհրդատու կուղարկի Իրաք: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Օբամայի հայտարարությանը:
Ռազմական մասնագետները կոչված են օգնելու իրաքյան բանակի ուսուցմանը և համակարգելու մարտական գործողություններն «Իսլամական պետության» դեմ:










































