Նախորդ դարի 40-ականներին հակաբիոտիկների ստեղծումը հեղափոխություն առաջացրեց բժշկության մեջ: Բայց ժամանակակից միկրոկենսաբանները վախենում են, որ այդ հեղափոխությունն ավարտին է մոտենում` հայտնում է fed.sibnovosti.ru-ն:
Արևմտյան հիվանդանոցների պրակտիկայում գնալով ավելի հաճախ են խոսում հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների ի հայտ գալու մասին: Բրիտանական հիվանդանոցներում ամենատարածվածներից մեկը, օրինակ, MRSA-ն է` ստաֆիլակոկի տարատեսակ, որը կայուն է մետիցիլին հակաբիոտիկի նկատմամբ: Արդյունավետ բուժման հնարավորության բացակայությունը նշանակում է, որ վտանգվում է թույլ հիվանդների առողջությունը:
Շատ այլ բակտերիաներ ևս մտահոգում են:







































