Այն մարդիկ, ովքեր սուրճ խմում են օրական 4 բաժակից ավելի, կարող են ուրախանալ, քանի որ դրա շնորհիվ, «հասարակ մահկանացուների» համեմատությամբ, կիսով չափ նվազում է բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղից մահանալու հավանականությունը: Այս մասին հաղորդում է Zdravoe-ն` վկայակոչելով American cancer Society-ի ուսումնասիրության տվյալները, որին մասնակցել է գրեթե 1մլն մարդ:
Հետազոտությամբ պարզվել է, որ սուրճը քաղցկեղի վտանգը նվազեցրել է նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր ծխախոտ են օգտագործել և չարաշահել ոգելից խմիչքը: Իսկ թեյի սիրահարների օրգանիզմում նման դեպք չի գրանցվել:
Գիտնականները չեն կարողանում բացատրել այս փոխկապակցվածությունը, ուստի չեն պնդում, որ անհրաժեշտ է շատ սուրճ օգտագործել:









































