Նյութաունի (Կոնեկտիկուտ) Սենդի Հուկի տարրական դպրոցում ուրբաթ 20-ամյա Ադամ Լանզայի իրականացրած հրաձգության հետևանքով զոհված 6-ամյա աղջնակի՝ Էմիլի Փարքերի հայրը կիրակի ցավակցություն է հայտնել մարդասպանի ընտանիքին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես ցանկանում եմ մեր խորին ցավակցությունը հայտնել բոլոր ընտանիքներին, որոնք տուժել են այդ սարսափելի ողբերգությունից: Մեր սրտերն ու աղոթքները Ձեզ հետ են, ներառյալ՝ մարդասպանի ընտանիքի: Անհնար է պատկերացնելը, թե ինչ փորձություն էր դա Ձեզ համար (վերաբերում է Ադամ Լանզայի ընտանիքին)»,- հայտարարել է Ռոբերտ Փարքերը:
Նա ողբերգությունից տուժածներից առաջինն էր, որը հրաապարակավ ելույթ է ունեցել: Լանզայի զոհն է դարձել 12 աղջիկ և 8 տղա, ինչպես նաև 6 մեծահասակներ, ներառյալ՝ դպրոցի տնօրենը:
«Ես ատելությամբ չեմ լցվում: Այս ողբերգությունը պետք է մեզ ավելի զգայուն, ավելի կարեկցող դարձնի»,- ասել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ների համար հայտարարությամբ ելույթ էր ունեցել մարդասպանի հայրը՝ Փիթեր Լանզան: Նա ցավակցություն էր հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին: Նրա խոսքով՝ իրենց նույնպես տանջում է այն հարցը, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Նրանք համագործակցում են քննության հետ: Մարդասպանի հայրը General Electric ընկերությունում զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը:
Daily News պարբերականը հաստատում է, որ տղան եղել է հոգեպես անհավասարակշիռ մարդ:










































