Իսկական ոսկու տենդ է Անգլիայի Քենտ դքսությունում: Հարստանալու հույսով հարյուրավոր տեղացիներ են լցվել լողափերը: Նրանք հավատում են, որ ինչ-որ տեղ իրենց է սպասում ոսկու ձուլակտոր, և դա հասարակ ֆանտազիա չէ, այլ համարձակ արթ-նախագիծ, գրում է bigpicture.ru-ն:
Գերմանացի նկարիչ Միխայել Սաիլշտորֆերը Ֆոլքսթոնի լողափին թաղել է ոսկու 30 ձուլակտոր՝ ընդհանուր 16 հազար դոլար արժողությամբ, և բոլոր ցանկացողներին առաջարկել է փորձել գտնել այդ գանձը:
Գանձի որոնումները կդառնան Ֆոքլսթոնի ժամանակակից արվեստի տրիենալեի արթ-իրադարձություններից մեկը, որն անցկացվում է քաղաքում օգոստոսի 30-ից նոյեմբերի 2-ը:
Ցանկացած մարդ կարող է փորձել գտնել ոսկին, երբ կգա տեղատվության ժամանակը, նշել են գեղարվեստական նախագծի կազմակերպիչները: Այդուհանդերձ, ամեն ձուլակտորի արժեքը 200-1000 դոլար է:
Ֆոքլսթոնի փառատոնը հիմնադրվել է 2002-ին:










































