Փերիս Հիլթոնը չի հոգնել իր արտասովոր հանդերձանքի պատճառով ուշադրության կենտրոնում հայտնվելուց: Վերջին ժամանակներս նա դադարել էր հասարակությանը ուրախացնել իր տարօրինակ արարքներով, սակայն նա կարծես արդեն կարոտել է իր անձի նկատմամբ հետաքրքրության դրսևորումներին և լրագրողներին հրահրել է՝ հայտնվելով Մայամիի լողափում տարօրինակ վերնազգեստով:
Փերիս Հիլթոնը լողափ է դուրս եկել ցնցող տեսքով. գործվածքի երկու կտոր՝ միացված մի քանի թելերով, ամբողջովին բացում էին աստղի կուրծքը: Իր ծովափնյա հանդերձանքը Հիլթոնը լրացրել էր էթնիկ պատկերներով կիսաշրջազգեստով: Աքսեսուարներից աղջիկը միայն արևապաշտպան ակնոց և պայուսակ էր վերցրել, իսկ թանկարժեք զարդեր չէր կրում: Փերիսը որոշել էր ուշադրություն հրավիրել ոչ թե իր եկամուտների, այլ պիրկ մարմնի վրա:







































