Ամերիկյան Maven զոնդը Մարսի մթնոլորտ կհասնի սեպտեմբերի 21-ին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով NASA-ի կայքը:
Զոնդը Երկրից արձակվել է 2013թ. նոյեմբերին, ճամփորդությունը տևել է 10 ամիս, որի ընթացքում տիեզերական սարքը հաղթահարել է 711 միլիոն կմ: Սա գիտնականներին հնարավորություն կտա մոլորակն ուսումնասիրել միանգամայն նոր՝ գիտությանը անհայտ կողմից:
«Սա առաջին առաքելությունն է, որը կուսումնասիրի Մարսի մթնոլորտի վերին շերտերը, ինչպես նաև նրա փոխազդեցությունն արևի և արևային քամու հետ»,- հայտարարել է Maven նախագծի աշխատակիցներից մեկը՝ Բրյուս Ջակովսկին:
Նրա խոսքերով՝ այդ ուսումնասիրությունները գիտնականներին թույլ կտան որոշել մարսյան մթնոլորտից տիեզերական տարածություն հայտնված գազի քանակությունը:









































