«Չգիտեմ՝ ուզում են կոտրել ինձ, ուզում են կենսագրությունս խեղաթյուրել, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թող իրենք իմանան՝ ինչ էլ անեն, ինձ չեն կոտրի, ավելի պայքարով եմ լցվելու»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ, 15-ամյա Շահեն Հարությունյանյանը, որի համար մեղադրողը 5 տարի ազատազրկում է պահանջել: Ըստ Շահեն Հարութունյանի՝ դատավարությունն ամբողջովին շինծու է. «Ոնց որ կրկես լինի, ոստիկանների ցուցմունքն ամբողջովին կեղծիք է, դատարանի հետ կապված լուրջ հույսեր չունենք»:
Շահեն Հարութունյանը նաև հեքիաթ համարեց մեղադրողի այն պնդումը, ըստ որի՝ երբ Շահենը գումարտակի հրամանատարին հարվածել է բարձրախոսով, հրամանատարը ուղեղի ցնցումով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ «Հորս եմ պաշտպանել, խփել եմ, էլի կխփեմ, բա չէ, թողնեմ՝ հորս հարվածեն, ես մտածեմ չդատվելու մասին»,- ասաց նա:
Շահենը նաև նկատեց, որ պայքարել է, հիմա էլ է պայքարելու ազատության համար. «Կյանքն առանց պայքարի չեմ պատկերացնում, ասել եմ՝ եթե 2008 թ. Մարտի 1-ին հասուն լինեի, հասկանայի, հորս կողքին կլինեի, կգնայի»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































