Saturday, 04 07 2026
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում

ԱՄՆ-ը 2,3 մլն դոլար կտրամադրի Հայաստանում դատաիրավական ծրագրերի համար

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը, որով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար և նշել, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը, Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը, Դատախազությունն այս ոլորտում ԱՄՆ առանցքային գործընկերներն են: «Մեր աշխատանքի նպատակը Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելն է. օտարերկրյա ներդրողների համար չկա ավելի կարևոր բան, քան դատարանների, արդարադատության համակարգի թափանցիկությունն է: Այս համաձայնագրով նախատեսված աջակցությունը կուղղվի ոստիականության, քրեակատարողական համակարգերի բարեփոխումներին, դատաիրավական ոլորտում նախատեսվող այլ աշխատանքներին»,- նշել է դեսպանը:

Հովհաննես Մանուկյանը նույնպես կարևորել է երկու պետությունների կառավարությունների միջև համագործակցության շարունակականությունը և ընդգծել, որ ԱՄՆ աջակցությունն ուղղված է Հայաստանի համար ամենակարևոր ու զգայուն ոլորտներին՝ դատական համակարգին և քրեակատարողական ծառայությանը:

«Շնորհակալ եմ մեր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ այս համագործակցությունը շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետև իրավական-դատական համակարգը, ինչպես նաև իրավունքի գերակայությունը մեր Կառավարության առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Արդարադատության նախարարը:

Ֆինանսավորումը կօգնի ՀՀ կառավարությանն անդրազգային հանցանքների դեմ պայքարելու, իրավապահ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների գործընթացին ուղղված հետագա աշխատանքներում: Այս աջակցության շրջանակում իրականացվող երկկողմ ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների, Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի և մշտական իրավախորհրդատուի ծրագրերը: Այն նաև կնպաստի իրավապահ կարողությունների կատարելագործմանը, հակաթրաֆիքինգային և հակակոռուպցիոն աշխատանքներին, ինչպես նաև նոր քրեակատարողական և պրոբացիոն համակարգի զարգացմանը:

2001թ-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել շուրջ քսաներկու միլիոն ԱՄՆ դոլար: Այս օժանդակությունը և համագործակցությունը խորհրդանշում են ԱՄՆ դեսպանության ու ՀՀ կառավարության կողմից Հայաստանի իրավապահ ոլորտի արդիականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանն ուղղված համատեղ ջանքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում