2013-ին Թուրքիան մտադիր է մասնավոր սեկտորին արևմտյան երթուղով գազի ներմուծման իրավունք տրամադրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, գրում է թուրքական էլեկտրոնային պարբերական Dünya Gazetesi-ն հինգշաբթի օրը։
Նախարարի խոսքերով՝ չորս միլիարդ քմ գազի արտահանման համար տենդեր կհայտարարվի։
Թուրքիան մտադիր է սույն ծրագիրը առաջարկել ռուսական Գազպրոմին, այս մասին քննարկվել է նախագահ Պուտինի հետ՝ դեկտեմբերի սկզբին Թուրքիա կատարած նրա այցի ժամանակ։
Թուրքական 13 ընկերություն դիմել է ռուսական գազի ներմուծման համար։
“Akfel Gaz”, “BosphorusGaz”, “Kibar Holding” և “İndex Holding” արդեն համաձայնագիր են ստորագրել Գազպրոմի հետ։
Նոյեմբերի 27-ին Թուրքիայի էներգետիկայի կարգավորման օրգանը մասնավոր չորս ընկերությունների գազի ներմուծման արտոնագիր է տվել։
“Akfel”, “Bosphorusgaz” և “Kibar Enerji” ընկերությունների արտոնագրերը ուժի մեջ են 30 տարով, “Batı Hattı”-ինը՝ 23 տարով։
Թուրքիայի խողովակաշարային ընկերության տվյալներով՝ 2011-ին Թուրքիան ներմուծել է 39,7 մլդ քմ գազ։ Թուրքիա գազ արտահանող առաջին երկիրը ՌԴ-ն է, այնուհետև՝ Իրանը և Ադրբեջանը։









































