Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» կողմից կռվող երիտասարդ բրիտանուհիներից գրոհայինները ձևավորում են «շարիաթական ոստիկանության» ջոկատներ: Այս մասին հայտնում է RT կայքը՝ հղում անելով Ահաբեկչական ակտիվության հետազոտության կոնսորցիումի (Terrorism Research and Analysis Consortium) վերլուծաբաններին:
«Ալ-Հանսաա» ստորաբաժանումները՝ կազմված 18-24 տարեկան աղջիկներից, ձերբակալում ու պատժում են բոլոր նրանց, ովքեր, «Իսլամական պետության» ղեկավարության կարծիքով, խախտում են իսլամական բարոյականության նորմերը:








































