Վենեսուելայում ընտրական տեղամասերը բացվել են նահանգապետների` օրենսդիր խորհրդի անդամակցության և երկրի «արմատական» ազգերի 8 ներկայացուցիչների քվերակության համար, հաղորդում է Rosbalt-ը: Տեղամասերը կաշխատեն տեղական ժամանակով 08:00 մինչև 18:00:
Քվեարկության իրավունք ունեն երկրի քաղաքացիները, ինչպես նաև Վենեսուելայի տարածքում բնակվող այլազգիները: Ըստ ընտրացուցակների`ընտրություններին կարող է մասնակցել 17,4 մլն մարդ, որոնցից 186,3 հազարը` օտարերկրացի:
Առաջին արդյունքները պարզ կդառնան ընտրական տեղամասերի փակվելուց 3 ժամ անց, հաղորդում են ԶԼՄ-ները:
Կիրակի օրը պետք է Վենեսուելայի 23 նահանգների համար նահանգապետներ ընտրվեն: Դրանցից 15-ը ղեկավարում են իշխող կուսակցության ներկայացուցիչները:







































