Facebook-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 200 մլրդ դոլարը: Ընկերության բաժնետոմսերը NASDAQ բորսայի փակման ժամանակ արժեցել են 77.89 դոլար:
Համապատասխանաբար՝ ընկերության կապիտալիզացիան կազմել է ավելի քան 200 մլրդ դոլար:
Facebook-ը աշխարհում խոշորագույն սոցցանց է, որի ամսական լսարանը կազմում է 1.32 մլրդ օգտատեր: Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.՝ Մարկ Ցուկերբերգի կողմից:
Ընկերության մաքուր եկամուտը 2014թ. երկրորդ եռամսյակում, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է ավելի քան կրկնակի (138%) ու հասել 791 մլն դոլարի:
Հաշվետու ժամանակաշրջանում հասույթը ավելացել է 61%-ով ու կազմել 2.91 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1.81 մլրդ դոլարի համեմատ:
Եռամսյակային հասույթի մեծ մասը (92%) բաժին է ընկնում գովազդից ստացված եկամտին, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 67%-ով՝ մինչև 2.68 մլրդ դոլար:










































