Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կմնա Շոտլանդիայի թագուհի, նույնիսկ, եթե սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեի արդյունքում Շոտլանդիան առանձնանա Մեծ Բրիտանիայից: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Շոտլանդիան սահմանադրական միապետություն կմնա այնքան ժամանակ, որքան դա կցանկանա Շոտլանդիայի ժողովուրդը»,- ասել է երկրամասի կառավարության ներկայացուցիչը:
Բանն այն է, որ շոտլանդացիների մեծամասնությունը ցանկանում են մնալ Եղիսաբեթ II-ի հպատակներ:








































