ԵՄ երկրներին չհաջողվեց հավանության արժանացնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Մեխանիկորեն գրավոր գործընթաց անցնելու համար անհրաժեշտ է 28 անդամ երկրների համաձայնությունը: Այսպիսով, ստեղծված դրությունը քննարկելու համար առաջիկայում դեսպանների արտահերթ նիստ կգումարվի:
«Համաձայնությունը ստացվել է ոչ բոլոր մայրաքաղաքներից, դա նորմալ է, և մենք դրանում խնդիրներ չենք տեսնում»,- ասել է եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչը: Աղբյուրի խոսքերով` հավանականություն կա, որ պատժամիջոցների ընդունումը կհետաձգվի`կապված Ուկրաինայի դրության բարելավման հետ:
«Որոշման հետաձգումը հնարավոր է, եթե ոչ բոլոր երկրները պատրաստ լինեն դրանք այսօր հաստատել»,- ասել է դիվանագետը:







































