Նևադայում հասարակաց տան սեփականատեր Դենիս Գոֆը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է օրինականացնի պոռնկությունը և սեքս-բիզնեսի համար հարկեր սահմանի, հաղորդում է Tsn-ը:
The Huffington Post-ը հայտնում է, որ, կավատի հաշվարկներով` պետությունը օրինական հասարակաց տների միջոցով կարող է լցնել բյուջեն` ապահովելով ԱՄՆ տնտեսության կայունությունը:
Գոֆի խոսքով, պոռնկությունից երկրի տարեկան եկամուտը կազմում է 30 մլրդ դոլար, սակայն օրինական ճանապարհով սեքսը վաճառել հնարավոր է միայն Նևադայում: Այդ պատճառով էլ փողերի մեծ մասը հայտնվում է հարկային համակարգից դուրս:







































