Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Մարալիկի ընտանեկան սպանության վերաբերյալ։ Վահրամ Վարդևանյանը հորը սպանել է դանակի 23 հարվածով։
Ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր` 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ որդին տառապում է շիզոֆրենիայով և 23 տարի Սևանի հոգեբուժարանում է եղել։ Հայրը նույնպես հոգեկան խնդիրներ ուներ։
Վահրամ Վարդևանյանը ձերբակալված է:








































