Իտալիայի բանակը Ֆլորենցիայի ռազմական գործարանում կզբաղվի մարիխուանայի արտադրությամբ բժշկական նպատակներով: Այս մասին հայտնում է The Local-ը:
Երկրի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին և առողջապահության նախարար Բեատրիս Լորենզին արդեն իրենց համաձայնությունը տվել են: Սակայն նշել են, որ կանեփ կաճեցնեն միայն դեղամիջոցների արտադրության համար, Իտալիայում թմրանյութի օրինականացման մասին խոսք չկա:
Իտալիայում բժշկական նպատակներով կանեփի օգտագործումն առաջին անգամ թույլատրվել է 1990-ականների սկզբին:










































