Բաթումի նավահանգիստ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Commandant Birot կորվետի մուտքի շրջանակում անցկացվել են վրաց-ֆրանսիական համատեղ ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Բաթումի նավահանգստի ջրատարածքում Վրաստանի Առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչների և ֆրանսական կորվետի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են ջրասուզակների գործնական զորավարժություններ:
Commandant Birot-ը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի երրորդ նավն է, որն այս տարի մտնում է Բաթումի նավահանգիստ:









































