9/11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված նյույորքյան թանգարանի հավաքածուն համալրվել է նոր ցուցանմուշներով: Հանրությանն են ներկայացվել երկու իրեր, որոնք կապ ունեն 2011-ի մայիսին «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը: Դրանք են ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի գործողությանը մասնակցած մարտիկի բաճկոնը և հուշ-մետաղադրամը, որը պատկանել է ԿՀՎ գործակալին, ով առանցքային դեր է խաղացել ահաբեկչին լրտեսելու հարցում:
Կարմիր-սպիտակ-կապույտ մետաղադրամը հատուկ թողարկվել է բեն Լադենի դեմ գործողության ավարտի առիթով՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հատուկ նշանակության ջոկատի մարտիկի անունը չի հաղորդվում: Մետաղադրամը թանգարանին է տվել ԿՀՎ գործակալը, ով կրում է «Մայա» ծածկանունը: Հենց նա է պատկերված «Թիրախ համար 1» օսկարակիր ֆիլմում:











































