Փոփ արքայադուստրը երկու սիրելի շուն ունի, որոնցից մեկը նա գնել է 5.5, իսկ մուսը՝ 8 հազար դոլարով: Կենդանիների այդքան բարձր գնով է արդարացվում նրանց ծախսերը, գրում է bagnet.org-ը:
Բրիթնիի ֆինանսական գործերը նախկինի պես նրա հոր ձեռքում է, որը 2008թ. երգչուհու տարած նյարդային ցնցումից հետո դատարանի միջոցով իր ձեռքն է վերցրել դստեր կարողության կառավարումը: Օրերս Ջեյմի Սփիրսը դատարանին փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ցույց են տալիս նրա դստեր ծախսերը:
Պարզվում է, Բրիթնին շների վրա գրեթե ավելի շատ է ծախսում, քան սեփական երեխաների: Բացի շների գնից, Բրիթնին 1585 դոլար վճարել է նրանց հագուստի, 5 հազար դոլար էլ մնացած պարագաների համար: Ծախսերի ընդհանուր թիվը 31 հազար դոլար է կազմում:










































