Saturday, 04 07 2026
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Քոչարյանի ֆորան՝ Սարգսյանին. մամուլ

«Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ էր նկատել, որ մեծամասնական ընտրակարգը ոչ միայն երկիրը տանում է դեպի ֆեոդալիզմ, այլև ֆորա է ապահովում իշխող քաղաքական ուժի համար: Այսօր իր համայնքապետական պատգամավորներով ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ԱԺ-ում և կարողանում է հեշտ ու հանգիստ ընդունել հարազատ կառավարության որոշումները»,- գրում է «Հրապարակ»-ը և շարունակում.

«ՀՀԿ-ի միահեծան իշխանությունը ՍԺ-ից և կառավարությունից աստիճանաբար տարածվում է դեպի ներքև: Մեր կյանքի ամենատարբեր ոլորտներն այլևս ՀՀԿ-ականները կամ նրանց հավասարեցված մարդիկ են ղեկավարում: Ընդհուպ մի քանի հավաքարար ունեցող համատիրության ղեկավարներն ու գազի, ջրի, լույսի մարդիկ ՀՀԿ-ական են՝ կլոր զնաչոկով և քառակուսի գլուխներով:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավելի ճիշտ՝ նրա գրասենյակը, Գագիկ Ծառուկյանի «հրաժարիմքի» հաջորդ օրն իսկ հանդես եկավ հայտարարությամբ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի, իսկ իր տեսակետը ներկա քաղաքական սիտուացիայի մասին կհայտնի փոքրիկ հարցազրույցի տեսքով: Այստեղ են ասել՝ очень забавно… Այդ ինչո՞ւ հանկարծ, այն էլ այդքան դեմոնստրատիվ, մի բան, որ հատուկ չէ Քոչարյանին: Հինգ տարի ստվերային դիվանագիտություն, էլ ականջներ, էլ բան, ու, առը հա, բա գիտե՞ք, ես չեմ գալու:

Նախ՝ մի հետաքրքիր նկատառում: Ռոբերտ Քոչարյանը, կարծես, կրկնում է ԲՀԿ-ի քայլերը: ԲՀԿ-ն էլ իր հայտարարության առաջին մասով հայ ժողովրդին ավետեց, թե սեփական թեկնածու չի առաջադրելու, որ նույնն է, թե Գագիկ Ծառուկյանը չի գալու: Մնում է, որ երկրորդ նախագահն իր առաջիկա հարցազրույցում նաև հայտարարի, որ իր նման մարդուն հարիր չէ միջամտել քաղաքական գործընթացներին, և այդ պատճառով էլ որոշել է չսատարել ոչ մեկին: Եթե նաև դա տեղի ունենա, մենք մի շատ հետաքրքիր վիճակի ականատեսն ու մասնակիցն ենք դառնալու:

Եվ ուրեմն, ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, Օսկանյանը և անձամբ Ռոբերտ Քոչարյանը պարզապես ֆորա ապահովեցին Սերժ Սարգսյանի համար, ով հիմա, պատկերավոր ասած, անշուն գյուղ մտած՝ անփետ ման է գալիս: Սերժ Սարգսյանի չուզողների կերպարանք մտած՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Օսկանյան Վարդանը, ինչու չէ՝ նաև Տեր-Պետրոսյան Լևոնը, հատկապես վերջին մեկ տարում այնպիսի խառնակ վիճակ առաջացրին ընդդիմադիր դաշտում, որ հնարավոր է համեմատել միայն դարի խոշորագույն կատակլիզմների ու էկոլոգիական աղետների հետ: Իսկ եթե հաշվի առնենք նաև այս շրջանակին սպասարկող ԶԼՄ-ների՝ փոփոխություններ սպասող հասարակությանը հասցրած վնասները, ապա ավերածությունների պատկերը կարող է լիակատար լինել:

Քոչարյանը, իհարկե, կարող է արդարանալ, թե ինքն այս ընթացքում քաղաքական հենարանների փնտրտուքով չի զբաղվել և իր վերադարձն էլ հնարավոր է համարել միայն հասարակական խիստ որոշակի պահանջների ձևավորման դեպքում: Բայց մի՞թե դա արդարացում է: Ինչո՞ւ է նա իր չառաջադրվելու մասին հայտարարում նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, երբ ընդդիմությունն ու փոփոխությունների սպասող հասարակությունն արդեն շատ քիչ ժամանակ ունեն նոր վերադասավորումներ անելու և ուժերը մեկտեղելու:

Քոչարյանի վերջին մեկ տարվա պահվածքն ավելի կարճ կարելի է բնորոշել այսպես՝ նրան հաջողվեց կեղծ թիրախներով հրապուրել ընդդիմադիր ուժերին և վերջում «քցել» նրանց՝ առաջիկա նախագահական ընտրություններում մեծ ֆորա ապահովելով Սերժ Սարգսյանի համար: Դա նրան հաջողվեց առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի, ԲՀԿ-ի, ինչպես նաև՝ ոչ այն է միամտության, ոչ այն է խորամանկության արդյունքում ԲՀԿ-ի տեղաշորում հայտնված ՀԱԿ-ի միջոցով:

Ի՞նչ արած, պիտի սպասենք խոստացված հարցազրույցին, որով Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, դեռ ճիգ կանի արդարանալու և արդարացնելու իր համախոհ «հենարանը»: Ի դեպ, ԲՀԿ-ի հայտարարությունից հետո ականջների պատկերն ավելի ցայտուն է դարձել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում