«ՉԻ» տեղեկություններով` ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանը այս ամառ որոշել է հանգստանալ Սոչիում: Եվ որպեսզի իր ժամանցը ավելի հաճելի անցկացնի, Մկրտումյանը, ինչպես կարգն է, ներկայացել է իբրև Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա և տեղավորվել է Սոչիում բնակվող քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Ռոբզոնի հյուրանոցում: «ՉԻ»-ի աղբյուրների փոխանցմամբ` 10 օր ընտանիքով վայելելով Սև ծովը, Մկրտումյանն առանց վճարելու «թռել է դեպքի վայրից» այս դեպքում` Ռոբզոնի հյուրանոցից:
«ՉԻ» տեղեկություններով` Ռոբզոնը խուսափելով հետագա անախորժություններից չի էլ փորձել պահանջել Մկրտումյանի և իր ընտանիքի հանգստի գումարը: Մտերիմների շրջանում նա ուղղակի հայտարարել է` «Մենթերից` շառից-փորձանքից հեռու»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































