Քիշնևի ու Տիրասպոլի ներկայացուցիչները փորձում են երկկողմ մակարդակով կարգավորել առաջացած տարաձայնությունները, որոնց պատճառով չեղյալ է հայտարարվել «5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ ու ԵՄ դիտորդներ) սեպտեմբերի 11-ին նախատեսված հանդիպումը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ հատուկ ներկայացյուցիչ Ռադոյկո Բոգոևիչի հայտարարության մեջ, որը հրապարակել է միջազգային կազմակերպության մամլո ծառայությունը:
Դրանում ասվում է, որ մոտակա ժամանակներս դիվանագետը Քիշնևի ու Տիրասպոլի իշխանությունների հետ դարձյալ կքննարկի ընդլայնված ձևաչափով բանակցությունների վերսկսումը:
Նախօրեին չճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Նինա Շտանսկին հրաժարվել էր Վիեննայում կայանալիք հանդիպումից՝ «մոլդովական կողմի ոչ բարեկամական գործողությունների պատճառով»:
«5+2» ձևաչափով բանակցությունները այս տարի արդեն երեք անգամ հետաձգվել են:







































