Մերձբալթյան երկրները, Լեհաստանը և Ռումինիան կուզենային իրենց տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում հարվածային խմբի բազան: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ հայտնում է Reuters-ը:
Ռասմուսենը նշել է, որ տեղակայման վայրերի մասին որոշում առայժմ չի ընդունվել:
Միաժամանակ՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ արձագանքման նոր ուժերի շտաբը կտեղակայվի Լեհաստանում, իսկ Լոնդոնը պատրաստ է Արևելյան Եվրոպա ուղարկել իր 3.500 զինվորականների:







































